Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
617 Ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ., 21:00 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հավելել, որ դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար: Այս մասին փոխանցում է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնական կայքը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ջասթին Թրյուդոյին շնորհավորանքի համար և կարևորել միջազգային դիտորդների կողմից ընտրություններին նման բարձր գնահատական տալու հանգամանքը: «Այժմ էլ ավելի մեծ հնարավորություններ են բացվում հայ-կանադական հարաբերություններն առավել զարգացնելու, խթանելու համար, և ժամանակն է աշխատելու այդ ուղղությամբ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Ջասթին Թրյուդոն նշել է, որ Կանադայի կառավարությունը և անձամբ ինքը պատրաստ են բոլոր ջանքերը ներդնել Հայաստանին աջակցելու համար: Նրա խոսքով՝ Կանադան ունի ներդրումային մեծ հնարավորություններ բազմաթիվ ոլորտներում և իր գլխավորած կառավարությունը պատրաստակամ է աջակցել, որպեսզի դրանք Հայաստանում դառնան իրականություն: ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ավելացրել է, որ Հայաստանի համար կարևոր է կանադական ներդրումների ներգրավումը, ինչը մեր երկիր կբերի նաև կառավարման բարձր ստանդարտներ: «Մենք հանձնառու ենք ջանքեր գործադրել, որպեսզի մեր երկիրը կանադական բիզնեսի և ընդհանրապես ներդրողների համար դառնա հնարավորինս հրապուրիչ: Մենք քաջ գիտակցում ենք, որ դրա համար շատ կարևոր է անկախ դատական համակարգի առկայությունը և հանձնառու ենք բարեփոխել մեր արդարադատության համակարագն ու այն բերել ամենաբարձր չափանիշների՝ այնպես, ինչպես Կանադայում: Ուրախ եմ, որ կիսում ենք ժողովրդավարության միևնույն տեսլականը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ առաջիկայում առիթներ կունենան հանդիպելու և քննարկելու երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը: |
Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
9811:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
210Երեկ, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
372Երեկ, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
182Երեկ, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
258Երեկ, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
189Երեկ, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
22323.04.2024, 16:18ՀՀ վարչապետի այցը Ծիծեռնակաբերդ լուսաբանելու նպատակով հավատարմագրվելու են միայն լուսանկարիչներ
23423.04.2024, 16:06