Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ԱԺ-ում մանդատների բաշխման որոշումը
666 Կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ., 14:05 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ արտահերթ նիստում ներկայացրեց ԱԺ-ում մանդատների բաշխման որոշումը։ Եվ այսպես, ԱԺ անցած 3 ուժերից «Իմ քայլը» դաշինքը ստանում է 84 մանդատ, որին գումարվում է ազգային փոքրամասնությանը հասանելիք 4 մանդատը, այսինքն՝ ընդհանուր առմամբ 88 մանդատ։ 88 մանդատից համապետական ընտրական ցուցակով անցել են 42-ը, տարածքային ցուցակներով նույնպես 42-ը։ Քանի որ «Իմ քայլը» դաշինքի ստացած մանդատների թիվը կազմում է ընդհանուր մանդատների թվի 83,8 տոկոսը, հետևաբար, Ընտրական օրենսգրքի համաձայն, պետք է խորհրդարան անցած ոչ իշխանական ուժերին տրվեն լրացուցիչ մանդատներ, որպեսզի ոչ իշխանական ուժերի մանդատների թիվը լինի ընդհանուր մանդատների թվի 1/3-ը։ Դրա արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստացած 10 մանդատին ավելացվում է 16-ը, այսինքն՝ 26 մանդատ, որից 13-ը՝ համապետական ընտրական ցուցակով, 13-ը՝ տարածքային ընտրական ցուցակով։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ստացած 7 մանդատին գումարվում է լրացուցիչ 11 մանդատ, այսինքն՝ 18 մանդատ, որից 9՝ համապետական ընտրակարգով առաջադրված, 9՝ տարածքային։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայացան ԱԺ արտահերթ ընտրություններ, որի արդյունքում խորհրդարան անցան 3 ուժ՝«Իմ քայլը» դաշինքն ստացել է քվեների 70.42%-ը, ԲՀԿ-ն՝ 8.26%-ը, «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%-ը։ |
«Տարածաշրջանային խնդիրներից բաց չենք խոսի». մեկնարկել է Պուտին-Փաշինյան հանդիպումը (տեսանյութ)
52Երեկ, 23:54Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ. «ՌԻԱ Նովոստի»
188Երեկ, 21:30Փաշինյանը Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկին»
197Երեկ, 21:18Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին ջերմ ընդունելության համար (տեսանյութ)
109Երեկ, 19:48ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ
187Երեկ, 18:54Նիկոլ Փաշինյանը ժամանել է ԵԱՏՄ գագաթնաժողովին (տեսանյութ)
112Երեկ, 18:18Փաշինյանը մեկնել է ՌԴ
128Երեկ, 11:06Փաշինյանը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները
160Երեկ, 09:06