Արցախում ականի պայթյունի հետևանքով 2 սպա և հրազենային վնասվածքով՝ 1 զինվոր, հոսպիտալացվել են
![]() 2416 Երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ., 16:45 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում տեղի ունեցած հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակի 2 սպա մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վիրավորներն են պաշտպանության բանակի սպաներ Արայիկ Բալայանն ու Հրաչիկ Քոչարյանը։ Մեկ այլ արտակարգ դեպք էլ տեղի է ունեցել նույն պաշտպանության բանակի զորամասերից մեկում ծառայող զինվորներից մեկի հետ։ Նա Ապարանի զինկոմիսարիատի կողմից զորակոչված 20-ամյա Արգիշտի Հակոբյանն է, ով հրազենային վնասվածքով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղից էլ, ըստ տեղեկությունների, երեկ տեղափոխվել է Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Նշված 3 փաստերով Արցախի պաշտպանության բանակում նախաքննություն է սկսվել։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: Հիշեցնենք, որ երեկ նույնպես արտակարգ դեպք էր գրանցվել. պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանը համածառայակցի կողմից ազդանշանային ատրճանակի ձգանը սեղմելու հետևանքով, աջ աչքի շրջանում, վնասվածք էր ստացել: |
Ողբերգական ավտովթար՝ Կանիաշիրում
1913:12Թեքսասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 104-ի (լուսանկար, տեսանյութ)
4113:11Անվասայլակով տղամարդը սպառնում է դիմել կտրուկ միջոցների
9212:24Ֆիլադելֆիայում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
13211:16Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի
33800:22Պակիստանում ընտելացված առյուծը հարձակվել է կնոջ և երկու երեխաների վրա (տեսանյութ)
318Երեկ, 23:32Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր
251Երեկ, 19:00Թեքսասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասնում է 80-ի
432Երեկ, 11:05