Գլխավոր դատախազությունը և Առողջապահության նախարարությունը սկսել են ուսումնասիրել Նյու-Մեդ կենտրոնում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերը

Վերջին օրերին MAMUL.am լրատվական գործակալությունը հրապարակել էր երկու նյութ (1, 2), որոնցում ներկայացված էին տարբեր քաղաքացիների դժգոհություններն այն մասին, որ Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնում քաղաքացիների հանձնած անալիզները սխալ են ախտորոշվում, վերջիններին պարտադրում են միայն այդ կենտրոնում անցնել հետազոտություն, նշանակվում են պարտադիր բուժումներ, անխուսափելի վիրահատական միջամտություն և այլն:
Հրապարակումներից հետո, խմբագրությանը ծանուցվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը և Առողջապահության նախարարությունը սկսել են ուսումնասիրել խնդիրը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ թեմաների շուրջ խմբագրությունն սկսել էր լրագրողական լայնամասշտաբ հետաքննություն և ստացել նոր տեղեկություններ նշված կենտրոնում տեղի ունեցած այլ միջադեպերի մասին, որոնք այս պահին ուսումնասիրության փուլում են և առաջիկայում ևս կներկայացվեն հանրությանը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե դուք օգտվել եք բժշկական այս, կամ այլ կենտրոնի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք եղել նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն (+374(10)55-20-59) կամ գրել նամակ ([email protected]):
Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունն ապահովված է:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
214Երեկ, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
31705.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
59304.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
31604.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
30004.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
74230.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
72530.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
84128.10.2026, 15:06