Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել Սուրբ Աթոռում, Ուկրաինայում ու Չեխիայում

ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել Սուրբ Աթոռում, Ուկրաինայում ու Չեխիայում
527
Ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ., 15:45

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեսպաններ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել.

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Կարեն Նազարյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան):

***

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Աշոտ Հովակիմյանին նշանակել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա):

***

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Տիգրան Սեյրանյանին նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև):