Հինգշաբթի, 09 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Սահմանային իրավիճակն անցած շաբաթվա ընթացքում

Սահմանային իրավիճակն անցած շաբաթվա ընթացքում
457
Շաբաթ, 05 հունվարի, 2019 թ., 14:05

Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ, ՊԲ-ն: