Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ ավելի քան 1300 կրակոց է արձակել

Անցնող շաբաթվա ընթացքում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ ավելի քան 1300 կրակոց է արձակել
381
Շաբաթ, 19 հունվարի, 2019 թ., 13:55

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: