Երեքշաբթի, 23 ապրիլի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Սահմանային իրադրությունն անցած շաբաթվա ընթացքում

Սահմանային իրադրությունն անցած շաբաթվա ընթացքում
146
Շաբաթ, 02 փետրվարի, 2019 թ., 14:00

Արցախի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: