«Ռոսկոմնադզոր»-ը բռնաճնշումներ է սկսել հայկական լրատվամիջոցների դեմ. MAMUL.am, Azatutyun.am, Armtimes.com, Hetq.am կայքերն արգելափակվել են Ռուսաստանի տարածքում

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ «Ռոսկոմնադզոր»-ը նամակ էր ուղարկել MAMUL.am-ին՝ տեղեկացնելով, որ ռուսաստանաբնակ, ՀՀ ԱԳ նախկին նախարարի դիվանագիտական հիմունքներով խորհրդական, քրեական աշխարհում հայտնի Ռոբսոնը (Ռուբեն Թաթուլյան) դիմել է Ռուսաստանի դատարան, դատի տվել հայկական մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ MAMUL.am-ին և պահանջել արգելափակել դրանք Ռուսաստանի տարածքում: Ռուսաստանի դատարանը, անհասկանալի պայմաններում, որոշում է կայացրել, որ նշված անձի մասին հայկական լրատվամիջոցներում հրապարակված նյութերը խախտում են անձնական տվյալների գործածումը (համաձայն ռուսական օրենսդրության) և պահանջել հայկական մի շարք լրատվամիջոցներից հեռացնել նշված նյութը՝ մերժման դեպքում սպառնալով արգելափակել ոչ թե տվյալ նյութը, այլ լրատվամիջոց՝ Ռուսաստանի տարածքում: Հատկանշական է, որ լրատվամիջոցները չեն ստացել դատարանի որոշման պատճե, իսկ վճռի բովանդակությունն անհայտ է:
Այսպիսով ս/թ հունվարի 24-30-նն ընկած ժամանակահատվածում «Ռոսկոմնադզոր»-ի կողմից Ռուսաստանի տարածքում արգելափակվել են MAMUL.am, Azatutyun.am, Hetq.am, Armtimes.com, Lragir.am, 1in.am, Shame.am, Aravot.am կայքերը (ամբողջական ցանկը): Հատկանշական է, որ արգելափակված կայքերի ցանկում է եղել նաև armeniasputnik.am-ը, որը, արգելափակումից հետո անմիջապես հեռացրել է Ռոբսոնի մասին նյութը և այն վերաբացվել է:
Եվս մեկ ուշագրավ հանգամանք է այն, որ արգելափակված կայքերի ցանկում չկան ՀՀ նախկին իշխանությունների հետ ինչ որ կերպ կապակցված լրատվական կայքեր:
Հիշեցնենք մեր ընթերցողին, որ անկախ «Ռոսկոմնադզոր»-ի կիրառած սահմանափակումների, MAMUL.am լրատվականը գործածում է մուտքի կոդավորված բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիաներ, որի շնորհիվ կայքը լիարժեք աշխատում է և կաշխատի ՌԴ ողջ տարածքում:

«Հավկիթի մեծության կարկուտ՝ Շիրակի մարզում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
1520:24
«Դատարանը բավարարել է ՀԱԵ-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության»․ Արա Զոհրաբյան
5719:36
«Իսկ ոչ մի իշխանական պաշտոնյա իր ատելության խոսքի, հանցավոր արարքի համար չի ձերբակալվում»․ Նաիրի Հոխիկյան
5317:06
«Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու նման վճիռները հաստատում են դա»․ Արա Ղազարյան
6716:54
«Եթե ՍԴ-ն մնա իր բարձունքի վրա, կունենանք իրավաչափ որոշում»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)
4516:24
«Վստահո՞ւմ եք Սահմանադրական դատարանին»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
7316:06
Փամբակ գետում ջրահեղձ եղած 7 տարեկան երեխային դեռ չեն հուղարկավորել
7115:06
«Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է»․ Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
5914:42