Երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Բակո Սահակյանը ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ եղել է մարտական դիրքերում

Բակո Սահակյանը ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ եղել է մարտական դիրքերում
88
Չորեքշաբթի, 06 փետրվարի, 2019 թ., 09:40

Փետրվարի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր:

Տեղում ծանոթանալով առաջնագծում մարտական ծառայության կրման պայմաններին՝ Հանրապետության նախագահը զինծառայողների հետ անմիջական զրույցի ընթացքում հետաքրքրվել է նրանց խնդիրներով և հուզող հարցերով: Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը երկրի ղեկավարին է ներկայացրել վերջին շրջանում առաջնագծում իրականացված ինժեներական աշխատանքները, զինծառայողների անվտանգության ապահովմանն ու մարտական հերթապահությունն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված աշխատանքների համալիրը:

Բակո Սահակյանը զինվորականներին վստահեցրել է, որ այսուհետ ևս զինծառայողների անվտանգության, կենցաղային և սոցիալական ապահովվածության խնդիրները կշարունակեն գտնվել երկրի բարձրագույն իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Աշխատանքային այցի ընթացքում հանրապետության նախագահը Թալիշ համայնքում հրավիրել է նաև խորհրդակցություն, որի ընթացքում համապատասխան մարմինների ղեկավարներին առաջիկա անելիքների վերաբերյալ տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն