«MAMUL.am-ն, Azatutyun.am-ը, Hetq.am-ը և Armtimes.com-ը վերստին հասանելի կլինեն Ռուսաստանի Դաշնությունում». ՌԴ դեսպանություն

«Ռոսկոմնադզոր»-ը ներկայումս իրականացնում է դատարանի որոշումը բավարարած կայքէջերի՝ արգելափակումից դուրս բերելու գործընթացը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ռոսկոմնադզոր»-ը բռնաճնշումներ է սկսել հայկական լրատվամիջոցների դեմ. MAMUL.am, Azatutyun.am, Armtimes.com, Hetq.am կայքերն արգելափակվել են Ռուսաստանի տարածքում:
Առաջիկայում կայքերը վերստին հասանելի կլինեն ՌԴ տարածքում։
Այս մասին ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն աշխատանքային քննարկումներ է անցկացնում ՌԴ համապատասխան մարմինների, մասնավորապես՝ ՌԴ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսկոմնադզոր»), ինչպես նաև ոլորտի մասնագիտացված խմբերի հետ՝ ՌԴ-ի տարածքում հայաստանյան որոշ լրատվամիջոցների կայքէջերի արգելափակման հարցի առնչությամբ։
Ամփոփելով կայացած հանդիպումների արդյունքները՝ կարող ենք նշել, որ «Ռոսկոմնադզոր»-ը ներկայումս իրականացնում է դատարանի որոշումը բավարարած կայքէջերի՝ արգելափակումից դուրս բերելու գործընթացը։ Առաջիկայում կայքերը վերստին հասանելի կլինեն ՌԴ տարածքում։
Միևնույն ժամանակ պետք է նշել, որ արգելափակված հրապարակումների էջերը պատճառ են դարձել ՌԴ-ի տարածքում որոշ կայքերի հասանելիության ամբողջական սահմանափակման, ինչն արդեն պայմանավորված է կայքերի տեխնիկական առանձնահատկություններով»։

«Հավկիթի մեծության կարկուտ՝ Շիրակի մարզում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
1520:24
«Դատարանը բավարարել է ՀԱԵ-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության»․ Արա Զոհրաբյան
5719:36
«Իսկ ոչ մի իշխանական պաշտոնյա իր ատելության խոսքի, հանցավոր արարքի համար չի ձերբակալվում»․ Նաիրի Հոխիկյան
5317:06
«Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու նման վճիռները հաստատում են դա»․ Արա Ղազարյան
6716:54
«Եթե ՍԴ-ն մնա իր բարձունքի վրա, կունենանք իրավաչափ որոշում»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)
4516:24
«Վստահո՞ւմ եք Սահմանադրական դատարանին»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
7316:06
Փամբակ գետում ջրահեղձ եղած 7 տարեկան երեխային դեռ չեն հուղարկավորել
7115:06
«Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է»․ Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
5914:42