ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ ԱՄՆ պետքարտուղարությանը
![]() 547 Չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ., 22:35 Ի գիտություն ենք ընդունել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության (ՀՄԱ) տեղակայման հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը: Հայաստանը և Միացյալ Նահանգներն արդեն երկար ժամանակ է, ինչ միասնաբար ջանքեր են գործադրում արձագանքելու Սիրիայում ընթացող մարդասիրական աղետին, որն ուղեկցվում է փախստականների և տեղահանվածների զանգվածային ճգնաժամով: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ՝ Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ հարցին ի պատասխան: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ «պաշտոնական Վաշինգտոնը չի պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը Սիրիայում առաքելության հարցով»: «Կրկնենք, որ սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մշտապես մտահոգությամբ է հետևել քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների, այդ թվում՝ սիրիահայ հոծ համայնքի ճակատագրին: Հայկական հանրային կարծիքը խոր մտահոգություն և կարեկցանք է դրսևորել քաղաքացիական բնակչության տառապանքների և երկրի ավերման նկատմամբ: Խոսքը մի երկրի մասին է, որն առանցքային ներդրում է ունեցել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի գոյատևման հարցում: Սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Հալեպում չի դադարել գործել Հայաստանի Գլխավոր հյուպատոսը: Մինչ օրս Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 սիրիացի փախստականների և մոտ չորս օդանավ մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիայի ժողովրդին: Հարաբերական անդորրի ու անվտանգության հաստատումից հետո Հայաստանը մտադրված է շարունակել իր ներդրումը մարդասիրական առաքելությանը, ներառյալ՝ տրամադրելով բժիշկներ և մարդասիրական ականազերծողներ՝ աջակցելու հակամարտությունից տուժած Հալեպի քաղաքացիական բնակչության կենսագործունեության բարելավմանը: Հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով և իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ: Մենք կիսում ենք միջազգային հանրության մտահոգությունները՝ կապված Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավիճակի հետ և կարևորում Սիրիայում մարդասիրական աջակցության շարունակական տրամադրումը»,- ասված է Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ: |
«Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման»․ ԱՄՆ դեսպանատուն
300Երեկ, 12:06Ուրցաձորի նախկին համայնքապետը մեղադրվում է 55 մլն դրամի հողատարածքներ ապօրինի օտարելու մեջ (տեսանյութ)
189Երեկ, 09:12«Սահմանադրությունը պետք է ասի՝ ՀՀ քաղաքացի, պետությունը դո՛ւ ես, դո՛ւ ես ՀՀ-ն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
25305.07.2025, 15:52«Սահմանադրությունը մեռած նորմերի ժողովածու չէ»․ Վահագն Խաչատուրյան
29005.07.2025, 13:30ՀՀ-ում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ
40504.07.2025, 19:18«Ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետը երկարացվեց»․ ՀՀ ՊՆ
49903.07.2025, 16:06«Տաշիր գրուպ»-ում քննչական գործողություններն իրականացվում են փողերի լվացման և հարկերից խուսափելու գործով
37702.07.2025, 16:12«ՌԴ արտադրության պաղպաղակի ներմուծման ժամանակավոր արգելք է սահմանվել». ՍԱՏՄ
41702.07.2025, 15:54