Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Սահմանային իրադրությունն անցած շաբաթվա ընթացքում

Սահմանային իրադրությունն անցած շաբաթվա ընթացքում
564
Շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ., 13:30

Փետրվարի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց. տեղեկացնում է ԱՀ ՊՆ, ՊԲ-ն:

«ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- նշված է հաղորդագրության մեջ: