Նախագահ Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ. պարզաբանում
539 Շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ., 17:20 ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել. «Հայաստանյան լրատվամիջոցներից մեկն իր հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա գործունեության վերաբերյալ, մասնավորապես նշելով, թե իբր նա Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի և համագործակցում է կուսակցություններից մեկի հետ: Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը լիազորված է հայտարարել, որ տարածված տեղեկատվությունը մտացածին է և չի համապատասխանում իրականությանը: Նախագահ Արմեն Սարգսյանը կուսակցական չէ, չունի որևէ հետաքրքրություն քաղաքական դաշտում և չի համագործակցում որևէ կուսակցության հետ: Նախագահն իր լիազորությունների շրջանակում, անհրաժեշտության դեպքում, հանդիպում և շարունակելու է հանդիպել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ: Մասնավորապես անցյալ տարվա հոկտեմբերին նախագահ Սարգսյանը նախաձեռնել և անցկացրել էր խորհրդակցությունների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ, իսկ վերջերս հանդիպել էր ՀՅԴ նորընտիր Բյուրոյի ներկայացուցիչների հետ: Այդ և նմանատիպ հանդիպումների մասին տրվել է և կտրվի համապատասխան տեղեկատվություն: Հորդորում ենք մեր գործընկերներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու հետևողական գործողություններից»: Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Արմեն Սարգսյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում «Լուսավոր Հայաստանի» անդամների հետ: |
Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ԱԳՆ
137Երեկ, 18:48ԵՄ-ն մեկնաբանել է ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը
157Երեկ, 18:24Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. ՔԿ
262Երեկ, 13:36ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
146Երեկ, 11:24Կլաարը կդառնա Ուզբեկստանում ԵՄ դեսպանը
54017.04.2024, 23:36Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
27017.04.2024, 18:54Վարչապետը ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը
21817.04.2024, 13:36«Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ». Գևորգյան
23217.04.2024, 01:00