Եկատերինբուրգում այրվող տնից 3 երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանին մեղադրում են հարևանին ծեծելու համար

Եկատերինբուրգում դատակավարություն է սկսվել Գևորգ Ավետիսյանի դեմ, ով հունվարի վերջին այրվող տնից 3 երեխայի էր փրկել: Նրան մեղադրում են հարևանին ծեծելու համար, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով շրջանային դատախազության ներկայացուցիչ Մարինա Կանատովային:
Նշվում է, որ Ավետիսյանների ընտանիքը մի քանի տարի տունը կիսել է գործով տուժողի հետ։ Տուժողը պատմել է, որ նա նստած է եղել իր մեքենայի հետևի նստարանին, երբ տեսել է, որ Ավետիսյանը մոտենում և ծակում է իր մեքենայի անիվը։ Նա դուրս է եկել մեքենայից, և քաշքշուկ է սկսվել: Իբր Ավետիսյանը վիճաբանության ընթացքում մի քանի հարված է հասցրել տուժողին՝ կոտրելով նրա կողը, որը ծակել է թոքը։
«Ավետիսյանին և ևս մեկ տղամարդու մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 111-րդ հոդվածով»,- հայտնել է Կանատովան:
Ինքը՝ Գևորգ Ավետիսյանը, պատմել է, որ իր ընտանիքը տուժածի մերձավորների հետ ավելի քան 7 տարի կիսում է տունը, և նրանք մշտապես կենցաղային վեճեր են ունեցել։ Սակայն վիճաբանության օրը՝ անցած տարվա սեպտեմբերի 8-ին, ինքը չի ծակել տուժածի ավտոմեքենայի անիվը։ Նրա վարկածով՝ հենց տուժածն է հարձակվել իր վրա գազի բալոնով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գևորգ Ավետիսյանին, նրա կնոջն ու 5 երեխաներին բնակարանից վտարել են:

«Դատարանը բավարարել է ՀԱԵ-ի հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության»․ Արա Զոհրաբյան
3519:36
«Իսկ ոչ մի իշխանական պաշտոնյա իր ատելության խոսքի, հանցավոր արարքի համար չի ձերբակալվում»․ Նաիրի Հոխիկյան
5017:06
«Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու նման վճիռները հաստատում են դա»․ Արա Ղազարյան
6416:54
«Եթե ՍԴ-ն մնա իր բարձունքի վրա, կունենանք իրավաչափ որոշում»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)
4416:24
«Վստահո՞ւմ եք Սահմանադրական դատարանին»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
7316:06
Փամբակ գետում ջրահեղձ եղած 7 տարեկան երեխային դեռ չեն հուղարկավորել
7115:06
«Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է»․ Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
5914:42
Մահացել է արցախցի մոդել Վերա Սաֆարյանը
32514:24