Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Վարչապետը կմեկնի Բրյուսել

Վարչապետը կմեկնի Բրյուսել
398
Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 22:15

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 4-ին կմեկնի Բրյուսել: Այս մասին նա հայտարարել է մարտի 1-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը: «Երկուշաբթի պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու հետագա անելիքները»,- նշել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնում սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Բրյուսել: Առաջին այցը կայացել է 2018թ. հուլիսին: Նա հանդիպել է Եվրամիության կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ ունեցել մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես է եկել ելույթով։