«Մոսկովյան Մաուգլի»-ի մորը ձերբակալել են. մանրամասներ սկանդալային դեպքից
![]() 1476 Երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ., 23:15 Մոսկվայում աղբանոցի վերածված բնակարանում տարիներ շարունակ փակված 5-ամյա աղջկա մորը ձերբակալել են: «Մոսկովյան մաուգլի» անունն ստացած 5-ամյա երեխայի մայրը արդարացել է, թե ստիպված է եղել երեխային միայնակ թողնել, քանի որ միայնակ մայր է, պետք է աշխատի, դուրս գա գործերով: Նա պատմել է, թե հսկայական պարտքերի պատճառով մտադիր է եղել վաճառել բնակարանն ու երեխայի հետ ժամանակավորապես տեղափոխվել ծանոթի տուն, մինչ ապրելու նոր տեղ գտնելը: Ինչպես արդեն հայտնել ենք, 47-ամյա մորը՝ Իրինա Գարաշչենկոյին մեղադրում են աղջան սպանելու փորձի համար: Նա 2 ամսով կալանավորված է: Իսկ երեխան, ով հիմա գտնվում է բժիշկների հսկողության տակ, արդեն կազդուրվում է և շփման հմտություններ ձեռք բերում: Նա արդեն չի վախենում մարդկանցից, արձագանքում է իր անվանը, կարողանում է պարզ բառեր ասել: Հիշեցնենք, որ նա տառապում էր մի շարք հիվանդություններից, մարդկանց հետ շփման բացակայության պատճառով չի կարողանում խոսել, վախենում է մարդկանցից, ինչպես նաև՝ փակված մնալուց: Նրա վզին սերտաճած օտար մարմինը, պարզվել է, մազակալ է եղել: Բուժման կուրս անցնելուց հետո նրան կուղարկեն հանգստյան տուն: Նշենք նաև, որ երեխայի մոտ թերսնման նշաններ չեն հայտնաբերվել: Ի դեպ, քրեական գործեր են հարուցվել նաև տեղամասային պատասխանատուի և անչափահասների գործով տեսուչների նկատմամբ՝ հանցավոր անտարբերություն դրսևորելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու համար: Հարևանները պնդել են, որ երեխայի անդադար լացի ու անխնամ վիճակի մասին մի քանի անգամ ահազանգել են պատասխանատու մարմիններին, սակայն ոչ ոք միջոցներ չի ձեռնարկել: Թե ինչ պայմաններում էր ապրում երեխան աղբանոցի վերածված տանն օրերով միայնակ փակված, դիտեք տեսանյութում: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18

