«Մի՞թե այս թշվառ կանայք չեն գիտակցում, որ նման քարոզչական տխմար տրամադրությամբ ծաղրի են ենթարկում իրենց վիշտը». Արման Աբովյան
![]() 1143 Երկուշաբթի, 25 մարտի, 2019 թ., 09:55 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգերին խաղաղության նախապատրաստելու ադրբեջանական հայեցակարգը: Անգամ չգիտեմ, թե ինչպես բնութագրել այս լուսանկարը: Եթե ավելի ստույգ արտահայտվեմ, ապա սա սյուրռեալիստական ֆիլմի կամ կատակերգական ներկայացման պաստառը չէ, այլ հայկական լեռներում զոհված ադրբեջանցի զինվորականների ծնողներն են։ Ես գիտակցաբար չեմ անդրադառնա այն հարցին, թե ինչպե՞ս և ինչո՞ւ ադրբեջանական զինվորները դարձան էժանագին «թնդանոթային մսացու» ադրբեջանական ղեկավարության համար և ի՞նչ էին իրենք կորցրել հայկական պետությունների սահմանների մոտ: Ինձ պարզապես հետաքրքրում է մի բան՝ մի՞թե այդ թշվառ կանայք չեն գիտակցում, որ նման քարոզչական տխմար տրամադրությամբ ուղղակիորեն ծաղրի են ենթարկում իրենց վիշտը: Թեև, ինչո՞ւ եմ զարմանում... նրանք արդեն իրենց ընտրությունը կատարել են այն ժամանակ, երբ չեն դիմադրել իրենց զավակներին հայկական լեռներում մեռնելու ուղարկելիս՝ հանուն ադրբեջանական ղեկավարության մարդակերական քմահաճույքների համար, ուստի ամեն ինչ արդար է»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
