«Իսկ հիմա՝ կարևորի մասին». Նաիրիա Զոհրաբյան

Ցավում եմ, որ անառողջ մի թեմա այսօր զբաղեցրեց ողջ լրատվական և քաղաքական դաշտը և այն կարևոր խնդիրները, որ մենք բարձրացրեցինք Ստրասբուրգում, որոշակիորեն ստվերվեցին:
Ինձ համար շատ ավելի կարևոր էր Ստասբուրգում բարձրացնել փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից 20 տարի ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի խնդիրը, ով հունիս ամսին Ադրբեջանի սահմանակից Բերդավան գյուղից, ըստ ամենայնի, տեղանքում մոլորվելով, պատահաբար հայտնվել էր ադրբեջանական տարածքում: Կոչս ուղղել եմ միջազգային իրավապաշտպան բոլոր կառույցներին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբին, Կարմիր խաչին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների իրավունքների հանձնակատարին ՝ անհապաղ ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար: Որովհետև մենք տեսել ենք և գիտենք, թե ինչպես են գերիների հետ վարվում «դեմոկրատական» Ադրբեջանում: Կարեն Ղազարյանի խնդիրը շարունակելու է մնալ իմ ՝ որպես պատգամավորի օրակարգի ամենակարևոր խնդիրներից մեկը, և միջազգային բոլոր ատյաններում ոչ միայն բարձրացնելու եմ այդ հարցը, այլ սերտորեն համագործակցելու եմ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող բոլոր կազմակերպությունների հետ, որպեսզի հնարավորինս շուտ Կարեն Ղազարյանը վերադարձվի հայրենիք:
Եվ կրկին անգամ ցավում եմ, որ այսօրվա անառողջ քննարկումները շեղեցին այն կարևոր խնդիրներից, որ մենք բարձրացնում ենք միջազգային հարթակներում»:

Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
31520.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
31920.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
66817.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
66317.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
61416.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
60916.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
44916.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
44316.11.2026, 13:18