Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Հայտնի է՝ ով կքննի մարտի 1-ի գործը

Հայտնի է՝ ով կքննի մարտի 1-ի գործը
36
Երկուշաբթի, 29 ապրիլի, 2019 թ., 23:45

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ քրեական գործն այսօր մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին: Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը մեղադրվում են ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար: Իսկ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար: