Շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անհարկի շահարկումներից». Արցախի ոստիկանություն

«Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անհարկի շահարկումներից». Արցախի ոստիկանություն
372
Շաբաթ, 04 մայիսի, 2019 թ., 11:05

Արցախի հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել. «Ապրիլի 2-ին Արցախի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, ի թիվս անցած օրվա ընթացքում կատարված դեպքերի և պատահարների վերաբերյալ հաղորդագրությունների, տեղադրել էինք ՃՏՊ-ի վերաբերյալ հաղորդագրություն:

Ճանապարհատրանսպորտային պատահարի ընթացքում «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայում երթևեկել են Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի բնակիչներ, 1980թ ծնված վարորդը, վերջինիս՝ 2004թ ծնված անչափահաս որդին և 1984թ ծնված ուղևորը։
ԱՀ ոստիկանության հաղորդագրության մեջ խստորեն պահպանվել է ինչպես անմեղության կանխավարկածը, այնպես էլ անձանց վերաբերյալ անձնական տվյալները, սակայն ի հեճուկս դրա՝ էլեկտրոնային որոշ պարբերականեր «Վահան Բադասյանը կասկածելի է համարում տեղի ունեցած ավտովթարը» վերտառությամբ հրապարակել են հոդվածներ առ այն, որ Վահան Բադասյանը կասկածներ է արտահայտում վթարի առաջանցման վերաբերյալ։
Բացի այդ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի որոշ օգտատերեր մտացածին և անհիմն ենթադրություններով փորձել են դեպքին այլ՝ քաղաքական երանգ հաղորդել։
Եվս մեկ անգամ նշենք, որ փաստի առթիվ ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում ստուգումներ են իրականացվում։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակված են փորձաքննություններ, վերցվել են բացատրություններ և այլն։
Հավաստիացնում ենք, որ օրենքով սահմանված ժամկետներում, ստուգումների արդյունքներով ճանապարհատրանսպորտային պատահարը կստանա իրավական գնահատական։
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անհարկի շահարկումներից և սպասել ստուգումների արդյունքներին»։