Շաբաթ, 17 օգոստոսի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում և Արցախում

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակը Հայաստանում և Արցախում
364
Կիրակի, 05 մայիսի, 2019 թ., 08:35

Ուշադրություն

Մայիսի 5-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրև, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, հնարավոր է կարկուտ։

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ամենուրեք սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևը կլինի ինտենսիվ, հնարավոր է կարկուտ: Մայիսի 5-9-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 5-7-ը կբարձրանա 5-6 աստիճանով։

Եղանակը Հայաստանում և Արցախում
Եղանակը Հայաստանում և Արցախում

Երևան քաղաքում՝

Մայիսի 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ։ Մայիսի 5-ի ցերեկը, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: