Փաստաթղթեր ոչնչացնելուց բացի Կուտոյանը նաև ֆեյք էջեր էր վարում

Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ի իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց, որ հեղափոխությունից առաջ ԱԱԾ-ից բազմաթիվ փաստաթղթեր են ոչնչացվել և այդ գործողություններն այս պահին ուսումնասիրության փուլում են։ Նշվեց նաև, որ հնարավոր է առաջիկայում քրեական գործ կհարուցվի այդ հարցով։ «Այո, նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել ԱԱԾ-ում, որը հանցագործություն է. իրենց սեփականությո՞ւնն էին այդ նյութերը, որ ոչնչացրել են»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հասարակական և քաղաքական մի շարք գործիչներ անմիջապես հանդես եկան հարցադրումներով, թե ինչո՞ւ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը չի ձերբակալվել: «Ե՞րբ եք դա պարզել, ինչո՞ւ քրգործ հարուցված չէ, ինչո՞ւ Կուտոյանը բանտում չէ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հարց հնչեցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դա պարզվել է նախորդ տարվա ամռանը. «Սկսվել է ուսումնասիրման գործընթաց, ծառայողական քննություն է նշանակվել: Հավանական եմ համարում, որ քրգործ կհարուցվի, իսկ ո՞վ բանտում կհայտնվի, ով՝ չէ, իմ դիրքորոշումը գիտեք»:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ, Գեորգի Կուտոյանի՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելուց օրեր անց, MAMUL.am-ը նյութ էր հրապարակել, որտեղ ներկայացված էին փաստեր, ըստ որի՝ Գեորգի Կուտոյանն իր պաշտոնավարմանը զուգահեռ զբաղված է եղել ֆեյք էջերի վարմամբ: Մասնավորապես, Գ. Կուտոյանը «Ֆեյսբուք»-ում՝ նախագահական ապարատում իրեն պատկանող [email protected] էլ. հասցեով գրանցվել էր որպես ֆեյք օգտատեր Mels Khachaturyan անունով՝ 2012 թվականից և սոցցանցում մեկնաբանություններով և հղումներով ակտիվորեն զբաղվում էր իշխանության ներկայացուցիչների պրոպագանդայով և ընդդիմությանն ու ակտիվիստներին ուղղված կոպիտ քննադատությամբ:
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ:

«Իսկ ոչ մի իշխանական պաշտոնյա իր ատելության խոսքի, հանցավոր արարքի համար չի ձերբակալվում»․ Նաիրի Հոխիկյան
3317:06
«Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու նման վճիռները հաստատում են դա»․ Արա Ղազարյան
4216:54
«Եթե ՍԴ-ն մնա իր բարձունքի վրա, կունենանք իրավաչափ որոշում»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)
3616:24
«Վստահո՞ւմ եք Սահմանադրական դատարանին»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
6416:06
Փամբակ գետում ջրահեղձ եղած 7 տարեկան երեխային դեռ չեն հուղարկավորել
6415:06
«Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է»․ Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
5714:42
Մահացել է արցախցի մոդել Վերա Սաֆարյանը
27614:24
«2 ամիս ժամկետով կալանավորվեց Ռուսլան Բարսեղյանը»․ Գերասիմ Վարդանյան
6613:06