Ձերբակալվել է ՍԱՊԾ բարձրաստիճան պաշտոնյա
![]() 674 Ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ., 12:45 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու հերթական դեպքը: Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետը շահադիտական նպատակներով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, մի քանի հազար գլուխ ոչխար Կատար արտահանելու սերտիֆիկատներ տրամադրելուց հետո, առևտրային կազմակերպության ներկայացուցչից որպես կաշառք ստացել է խոշոր չափերով գումար, որի մի մասը՝ 2019 թվականի ապրիլին, մյուս մասը՝ մայիսի 7-ին: Կաշառքի փոխանցումն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, գումարի երկրորդ մասը ստանալու պահին կաշառք տվողն ու ստացողը բռնվել և բերման են ենթարկվել: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Կաշառքի գումարը ստացած անձը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: |

Սևանի ԲԿ-ի տնօրենը մեղադրվում է խոշոր չափի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
9411:00
«Նախարարությունների միավորման նախագիծ չի շրջանառվել և չի շրջանառվում»․ Նվեր Կոստանյան
11709:54
Ե՞րբ է բացվելու Հայաստանի հետ անցակետը. Yeşiligdir
268Երեկ, 20:06
ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 35 հարց
260Երեկ, 17:24
Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
329Երեկ, 17:21
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
230Երեկ, 09:12
Ոստիկանները հայտնաբերել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)
55021.03.2026, 12:00
Արա Ֆիդանյանն ազատվել է պաշտոնից
62220.03.2026, 16:00
