«Ավելի ուշ հասկացանք, որ պատերազմը դեռ չի ավարտվել, այլ ընդհատվել է անորոշ ժամանակով». Արտակ Զաքարյան

ԱԺ նախկին պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «25 տարի առաջ, 1994թ. մայիսի 12-ին ես, և իմ ուսանողական ընկերներ Հայկն ու Արտյոմը, Արսենի քավորությամբ մկրտվեցինք Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում: Մկրտության արարողության ավարտից հետո երբ դուրս եկանք տաճարից, բակում ցնծություն էր՝ երգ ու պարով, ավտոմատի կրակահերթերով, մարդիկ գրկախառնվում և շնորհավորում էին միմյանց: Երկարատև պատերազմի ավարտի, հրադադարի հաստատման և երկար սպասված խաղաղության լուրն էր մարդկանց ցնծություն պարգևել: Այդ օրը Շուշիում մեր ընկեր Արթուրի տանը իսկական տոնախմբություն կազմակերպեցինք՝ ի նշանավորումն պատերազմի հաղթական ավարտի: Հետո, ավելի ուշ հասկացանք, որ պատերազմը դեռ չի ավարտվել, այլ ընդհատվել է անորոշ ժամանակով:
Հավերժ փառք խաղաղության համար մարտիրոսված մարտիկներին,
Փառք ու պատիվ խաղաղության մերօրյա պահապաններին»:

«Ոնց որ տրակտորի կոշով ուզենաս մեխ խփել»․ Գեմաֆին Գասպարյան
5401:06
«Նոր վերանորոգված ավտոճանապարհին կարկատաններ կան»․ Ոսկան Սարգսյան
5600:36
«Տրանսպորտի երթևեկը ՔՊ-ն վերածել է տուգանման հրապարակի». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
5600:12
Բեռլինում ջրցան մեքենաներ են օգտագործել շոգը մեղմելու և մարդկանց զովացնելու համար
88Երեկ, 23:29
Մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը, նախատեսվում է ավարտել 6 տարվա ընթացքում
66Երեկ, 22:24
«Ընդդիմադիրին բարեկրթության դասեր են տալիս այլանդակ վիրավորանքներով․ խնդա՞լ, թե՞ լալ»․ Լիզա Ճաղարյան
67Երեկ, 21:18
Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
71Երեկ, 20:48
Պակիստանում և Աֆղանստանում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ
126Երեկ, 20:41