«Շարքային քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխվելու, քանի իշխանության է չտեսների ոհմակը»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բդեշխների, ֆեոդալների, օլիգարխների և տարաբնույթ հրեշների դեմ պայքարող անխոնջ մարտիկ, ՔՊ-ը խմբապետ և «քաջաց քաջ» Հայկ Կոնջորսկին ինքն արդեն վերածվում է վերոնշյալ առասպելական երևույթներից մեկի։
«Հայփոստ»-ի Գլխավոր տնօրեն Շուշան Ալեքսանյանը (Հայկի կինը) , որի բացառիկ տաղանդի շնորհիվ Հայփոստը ՊՓԲԸ-ն 2025-ի հաշվետու տարին փակել է 523 միլիոն վնասով, իր աշխատավարձը բարձրացրել է 383.8 %-ով, որի արդյունքում այն տարեկան 11.4 միլիոնից աճել է 43.7 միլիոնի։ Եթե նույն տրամաբանությամբ տիկին Շուշանը ամեն տարի իր եկամուտը քառապատկի, ապա 2031-ին այն կդառնա մոտ 560 միլիարդ դրամ, որը մոտ 25 անգամ կգերազանցի «Հայփոստ»-ի բյուջեն, բայց դա էական չէ, որովհետև Ծուռ հայելիների թագավորությունում «Հայփոստ»-ը կսննկանա և կսեփականաշնորհվի Կոնջորյանների կողմից՝ համարվելով նրանց անձնական կալվածքը, իսկ եթե այն չծածկի «Հայփոստ»-ի պարտքը իր երբեմնի տնօրենին, ապա «հարստահարված օլիգարխներից» ետ բերված գույքից փոխհատուցում կտրվի նոր էլիտար ընտանիքին։
Հ.Գ. Շարքային քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխվելու քանի իշխանության են անկուշտների և չտեսների քաղցած ոհմակը։ Ի դեպ Հայփոստը 100 տոկոս բաժնեմասով պետական հիմնարկ է։ Իսկ մեր երկրում դեռ 700.000-ից ավել մարդ վստահում է իրենց

«Բան ես հայտարարել, պատասխան ե՞րբ ես տալու, թե՞ շեֆերիդ քո պես ԳՇ պետ է պետք». Տիգրան Աբրահամյան
4523:00
«Շարքային քաղաքացու կյանքում ոչինչ չի փոխվելու, քանի իշխանության է չտեսների ոհմակը»․ Արեգ Սավգուլյան
4022:36
ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը ՍԴ-ում կշարունակվի վաղը
5222:00
«Անհրաժեշտ է փոխել լիդերներին և նոր «պրոյեկտներ» ստեղծել»․ Կարեն Հեքիմյան
5421:54
«Այստեղ գլխավոր շահառուն համաշխարհային «թվային իշխանությունն» է»․ Հակոբ Բադալյան
6021:36
«Լիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hшրվшծ է Իրանին»․ Նեթանյահու
11320:21
«Կոնդի զարգացման համար առաջարկվում է պետություն - մասնավոր ներդրող - համայնք համագործակցության մոդելը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6419:36
«Հարավային Կովկասում խոշոր ներդրումային նախագծերի իրացման համար չկան բավարար պայմաններ»․ Արտակ Զաքարյան
7118:48