Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ
521
Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ., 21:55

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկատի ունենալով բազմաթիվ հարցադրումները՝ հարկ եմ համարում պարզաբանել, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված և դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին:
ՀՀ դատախազությունը, ինչպես արդեն տեղեկացվել է, վերաքննիչ բողոք է ներկայացնելու Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 18-ին կայացված որոշման դեմ:
Արդեն իսկ ելքագրվել և դատարան է ուղարկվել դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը:
Նշված քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց և հիմքերն ուսումնասիրելուց հետո ՀՀ դատախազությունը դիրքորոշում կարտահայտի այս որոշումը բողոքարկելու վերաբերյալ»: