«Դուք հայրենասիրության վառ օրինակ եք մատաղ սերնդի համար». վարչապետը շնորհավորել է Կոմանդոսին
687 Չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ., 20:25 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արկադի Տեր-Թադևոսյանին ծննդյան առթիվ: «Հարգելի պարոն Տեր-Թադևոսյան, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր անցած ուղով, գործունեությամբ, հայրենի երկրին մատուցած ծառայություններով ու նվիրվածությամբ հայ ժողովրդի շրջանում վայելում եք մեծ սեր և հարգանք: Անգնահատելի է արցախյան ազատամարտում, մասնավորապես, Շուշիի ազատագրման և մեր մյուս հաղթանակների կերտման գործում Ձեր ավանդը: Դուք հայրենասիրության վառ օրինակ եք մատաղ սերնդի համար և ուրախ եմ, որ այսօր էլ շարունակում եք ակտիվ գործունեությունը՝ Ձեր ունեցած փորձով, գիտելիքներով ու խորհուրդներով նպաստելով մեր հայրենիքի պաշտպանական համակարգի զարգացմանն ու արդիականացմանը: Եվս մեկ անգամ շնորհավորելով նշանակալի հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ»,- ասված է հաղորդագրության մեջ: |
Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
11616:18ՀՀ վարչապետի այցը Ծիծեռնակաբերդ լուսաբանելու նպատակով հավատարմագրվելու են միայն լուսանկարիչներ
10216:06Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
11511:48ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
16211:24Միրզոյանն ու Կլաարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին
161Երեկ, 18:307 անձ է ձերբակալվել․ ՔԿ
218Երեկ, 14:00Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին կից աշխատանքային խումբ
271Երեկ, 12:36Շառլ Միշելը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունը
30620.04.2024, 20:48