Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Արցախի դատախազության հայտարարությունը՝ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի դեպքի վերաբերյալ

Արցախի դատախազության հայտարարությունը՝ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի դեպքի վերաբերյալ
535
Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ., 20:15

Հանրահավաքի ժամանակ ակտիվիստ Ջիվան Աբրահամյանի հետ կապված դեպքը գտնվում է ՀՀ իրավապահների տիրույթում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի գլխավոր դատախազությունը:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ Երևան քաղաքի Ազատության հրապարակում 25.05.2019թ. տեղի ունեցած հավաքի ընթացքում հավաքի մասնակից Ջիվան Աբրահամյանի կողմից սպառնալիք պարունակող հայտարարություններ էին արվել Արցախի Հանրապետության Նախագահի հասցեին:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տարածված տեղեկատվության համաձայն՝ Ջ. Աբրահամյանը բերման էր ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, հիշյալ հայտարարություններում հանցագործության հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:

Նկատի ունենալով, որ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում, ուստի այն գտնվում է ՀՀ իրավապահ մարմինների իրավասության տիրույթում, եւ դրան արձագանքելու հնարավորությունն ու քրեադատավարական միջոցառումներ կատարելու իրավասությունը ևս պատկանում է նրանց»:

Հիշեցնենք, որր մայիսի 25-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի ելույթում հնչեցրել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելուն ուղղված կոչեր: