Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Մարտիկ» հիմնադրամում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրգործով նախաքննությունը շարունակվում է

«Մարտիկ» հիմնադրամում առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրգործով նախաքննությունը շարունակվում է
384
Հինգշաբթի, 30 մայիսի, 2019 թ., 13:35

ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է. «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է «Մարտիկ» հիմնադրամում առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի շրջանակներում ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։ Քրեական գործով հաշվարկված վնասը վերականգնվել է և փոխանցվել Կոմիտեի դեպոզիտային հաշվին: Նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: