Այսօր Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է
![]() 1493 Շաբաթ, 01 հունիսի, 2019 թ., 11:40 Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց մայիսի 8-ին՝ 59 կողմ և 42 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Նիկոլ Փաշինյանը ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Իջևանում: 1991 թվականին ավարտել է Իջևանի թիվ 1 դպրոցը, նույն թվականին ընդունվել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին։ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանն, աշխատել է Հաղարծին (նախկինում՝ Ջարխեչ) գյուղի դպրոցում՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Մայրը՝ Սվետիկ Հովհաննիսյանը, ծնվել է Ջարխեչ գյուղում: Նիկոլ Փաշինյանը 12 տարեկան է եղել, որ կորցրել է մորը: Նրան ու 2 եղբայրներին մեծացրել է հոր երկրորդ կինը՝ Երջանիկ Չիբուխչյանը: Չնայած գերազանց առաջադիմությանը՝ հինգերորդ կուրսում՝ ավարտական քննությունների մեկնարկից մի քանի օր առաջ, Նիկոլ Փաշինյանին վարչական որոշմամբ հեռացրել են Երևանի Պետական Համալսարանից (1995 թ.): 1992 թվականից ակտիվորեն զբաղվել է լրագրությամբ. առաջին հոդվածը տպագրվել է «Ավանգարդ» թերթի առաջին էջում: Հետագայում թղթակցել է «Հայաստան», «Դպրություն» թերթերին։ 1994-1998 թվականներին «Լրագիր» թերթի հետ համագործակցել է որպես լրագրող։ Այստեղ առաջին անգամ փորձել է խմբագրի դերակատարումը. թողարկել է «Եմ-ես-է» երիտասարդական ներդիրը։ 1998-1999 թվականներին «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր, 1999 թվականի ամռանից՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր։ Լրագրողական գործունեության ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի դեմ հարուցվել են քրեական գործեր, նույնիսկ դատապարտվել է ազատազրկման, սակայն պատժաչափը պայմանականորեն չի կիրառվել: 1999 թվականին Նիկոլ Փաշինյանը հիմնադրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը, որը հանդիսացել է նրա կողմից ղեկավարվող «Օրագիր» պարբերականի շարունակությունը: Վերջինը նույն թվականին դատարանի որոշմամբ փակվել է քաղաքական հակասությունների պատճառով: |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
