«Մարտի 1-ի զոհերի ծնողները դեմ են, որ աջակցություն ցուցաբերվի ոստիկաններին». Արման Բաբաջանյան
![]() 1224 Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 12:05 Խորհրդարանը քննարկում է Լենա Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի հեղինակած 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին նախագիծը: Նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը. «Քննարկումից հետո տարբեր հարթանկերում տեսանք, որ ծնողները կտրականապես դեմ են, որ այս նախագծով աջակցություն ցուցաբերվի ոստիկաններին: Եթե ցանկանում ենք սա տեղավորել անցումային արդարադատության համատեքստում, կարծում եմ՝ գլխավոր պայմանը՝ համերաշխությունը, պետք է հաշվի առնել: Չենք կարող մի նախաձեռնություն ընդունել, որը Մարտի 1-ի զոհերի հարազատների համար անընդունելի է: Առաջարկում եմ այս մասը մենք հանձն առնենք դիտարկել, լրամշակել»: Հարակից զեկուցող, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց, որ Մարտի 1-ի դեպքերով քրեական հետապնդման ենթարկված ոստիկանները աջակցություն չեն ստանա: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
