Ապրիլյան պատերազմի հերոս Սասուն Մկրտչյանն այսօր կդառնար 30 տարեկան

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պայմանագրային զինծառայող, հետախույզ-գնդացրորդ, շարքային Սասուն Մկրտչյանն այսօր կդառնար 30 տարեկան: 2014-ից Սասունը ծառայության է անցել ՀՀ պաշտպանության նախարարության հատուկ նշանակության բրիգադում և 4-րդ հատուկ նշանակության ջոկատում՝ որպես հետախույզ-գնդացրորդ: Մասնակցել է օպերատիվ ուղղության ուսումնասիրմանը, մարտական հերթապահությանը և հատուկ միջոցառումների կատարմանը: Պարբերաբար մեկնել է Արցախ՝ ծառայություն իրականացնելու։
Սասուն Մկրտչյանը մասնակցել է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմին Արցախի Մարտակերտի ՊԲ 33651 պահպանման տակ գտնվող մարտական դիրքերում: Ապրիլի 1-ին, հերթական անգամ ծառայությունն իրականացնելուց հետո, վերադարձել է Արցախից։ Սակայն սահմանից թշնամու ակտիվության մասին լուրերն ստանալուն պես ապրիլի 2-ի առավոտյան Սասունին ևս կանչեցին առաջնագիծ։ Թալիշի դիրքը հետ գրավելիս Սասունի գնդացիրը փչացել է։ Զինակցից զենք է խնդրել, սակայն հրամանատարը չի թույլատրել։ Սասունը խնդրել է զինակցին վառել կրակայրիչը և սկսել է քանդել գնդացիրը։ Այդ ընթացքում հասցրել է վիրավոր ընկերներին հանել առաջնագծից և կրկին շտապել վերադարձնել կորցրած դիրքերը։ Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը, Թալիշի դիրքերը հետ գրավելու ժամանակ, որովայնի շրջանում ստացել է ծանր հրազենային վիրավորում։ Զինակից ընկերները նրան իջեցրել են դիրքերից և հանձնել շտապօգնությանը, սակայն Սասունի կյանքը փրկել չի հաջողվել։

«Ադրբեջանը վարել է հանցավոր պատերազմ, ու նման վճիռները հաստատում են դա»․ Արա Ղազարյան
416:54
«Եթե ՍԴ-ն մնա իր բարձունքի վրա, կունենանք իրավաչափ որոշում»․ Լիպարիտ Դրմեյան (տեսանյութ)
2616:24
«Վստահո՞ւմ եք Սահմանադրական դատարանին»․ լրագրողը՝ Արամ Վարդևանյանին (տեսանյութ)
4516:06
Փամբակ գետում ջրահեղձ եղած 7 տարեկան երեխային դեռ չեն հուղարկավորել
5915:06
«Ո՛վ իմ ժողովուրդ, դու տարաբախտ ես մնալու, քանի դեռ քո մտավորականը տգետ է»․ Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
5214:42
Մահացել է արցախցի մոդել Վերա Սաֆարյանը
25914:24
«2 ամիս ժամկետով կալանավորվեց Ռուսլան Բարսեղյանը»․ Գերասիմ Վարդանյան
6513:06
Կադրեր՝ Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունից (տեսանյութ)
6311:30