Ադրբեջանական կողմը շփման գծում գործողության մեջ է դրել հեռահար և դիպուկահար զինատեսակներ, ՀԱՆ-17 տիպի նռնականետեր. Արցախի ՊԲ
![]() 2016 Չորեքշաբթի, 12 հունիսի, 2019 թ., 13:40 Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները, շփման գծի տարբեր ուղղություններում, խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը՝ բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ): Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերն ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ): Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով: Բացի դրանից առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն |

Գարեգին Երկրորդի պատգամը՝ ամբողջությամբ
241Երեկ, 12:30
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ
45505.01.2026, 13:12
Հայաստանի շուրջ 60 բնակավայր հոսանքազրկված է
82402.01.2026, 13:24
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
77002.01.2026, 12:30
ՍԱՏՄ տեսուչները կանխել են ձիու մսի վաճառքը
103430.12.2025, 15:42
«2026-ին էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ». ՀԾԿՀ
96030.12.2025, 13:12
«Հոսանքազրկված բոլոր հասցեներում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը»․ ՀԷՑ
70730.12.2025, 09:12
Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը
291229.12.2025, 18:42
