Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու պահանջի համատեքստում

ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու պահանջի համատեքստում
472
Երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ., 22:50

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանըր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։ Իսկ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ դեսպանատնից հայտնել էին, որ ՌԴ դեսպանը Քոչարյանի հետ հանդիպել է քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում: