Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Թբիլիսիում ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա. հայտարարություն

Թբիլիսիում ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա. հայտարարություն
156
Շաբաթ, 22 հունիսի, 2019 թ., 10:25

Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետևանքով ձերբակալվածների թվում ՀՀ քաղաքացի կա, այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։

«Տեղեկացնում ենք, որ Թբիլիսիում գրանցված բախումներից հետո ձերբակալվածների թվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1995 թ. ծնված Մինաս Մինասյանը, ով սովորում է Թբիլիսիում։ Նախնական տեղեկատվությամբ Մինաս Մինասյանը ծնունդով ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքից է։

Դատարանի որոշմամբ Մինաս Մինասյանը 13 օր կմնա կալանքի տակ։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի իրավապահ մարմինների հետ, և դեսպանության դիվանագետները շուտով կտեսակցեն Մինաս Մինասյանին»,- ասվում է հայտարարությունում։