Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Նյու-Մեդ ԲԿ-ի կողմից քաղաքացիների բուժման մասին տվյալները երրորդ անձին փոխանցելու հաղորդման մասով

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի պետ Ա․ Պապյանը MAMUL.am-ին տեղեկացրեց, որ ՀՀ Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում MAMUL.am-ում հրապարակված նյութի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ խմբագրությունը հրապարակել էր նյութ՝ «Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնը քաղաքացիների բուժման մասին բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները տրամադրել է երրորդ անձանց», որտեղ ներկայացվել էին փաստեր այն մասին, որ վերոնշյալ ԲԿ տնօրինությունը և որոշ բժիշկներ, երրորդ անձին է տրամադրել բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ քաղաքացիների բժշկական հետազոտությունների և բուժման մասին։
Այս կապակցությամբ խմբագրությունը նաև հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ԲԿ կողմից «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 19-րդ հոդվածի (Ե)՝ «ապահովել բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը» և 19.3-րդ hոդվածի (7)՝ «պահպանել բժշկական գաղտնիքը» կետերի խախտման մասով։
Սույն գործի ընթացքի մասին կտրամադրվի պարբերական տեղեկատվություն։

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
212Երեկ, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
31505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
58904.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
31404.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
29904.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
74130.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
72430.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
84028.10.2026, 15:06