Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնը քաղաքացիների բուժման մասին բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները տրամադրել է երրորդ անձանց

MAMUL.am լրատվական գործակալությունը վերջին ամիսներին մի քանի նյութ է հրապարակել Աբովյան 54 հասցեում գործող Նյու-Մեդ ուրոլոգիական կենտրոնի մասին: Դրանցում ներկայացվել են մի շարք դեպքեր. թվաբանական սխալ հաշվարկներով կատարված ախտորոշումներ, համաձայն այդ ախտորոշումների՝ բուժման նշանակում և այլն:
Խմբագրությանը դիմած քաղաքացիներից ոմանք ներկայացրել են մանրամասներ, թե ինչպես բժշկական կենտրոնում իրենց պարտադրվել է անցնել հավելյալ հետազոտում, կատարվել են սխալ ախտորոշումներ: Քաղաքացիներից ոմանք իրենց համարել են բժշկական այդ կենտրոնի «զոհը»:
Վերոնշյալ հոդվածների հրապարակումից հետո ՀՀ Առողջապահության նախարարությունը և Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ են սկսել տվյալ կենտրոնում:
Հատկանշական է, որ Նյու-մեդ ուրոլոգիայի կենտրոնի հետ կապվող սկանդալային միջադեպերը նոր դրսևորումներ են ստանում:
Այսպես. MAMUL.am լրատվական գործակալության խմբագրության ձեռքի տակ են հայտնվել փաստեր, համաձայն որոնց Նյու-Մեդ ուրոլոգիայի կենտրոնը երրորդ անձին(անձանց) է տրամադրել տեղեկություններ իր հետ համագործակցող ընկերության աշխատակիցների՝ պրոֆիլակտիկ հետազոտությունների, ախտորոշումների, բուժման վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև տեղեկատվություն այն մասին, թե աշխատակիցներից ով որ բժշկի մոտ է անցել բուժում, ինչ ընթացք է ունեցել բուժումը և այլ մանրամասներ (ընկերության անունը չի կարող հրապարակվել): Ըստ առկա փաստաթղթերի՝ տեղեկությունները տրամադրել է բժշկական կենտրոնի տնօրինությունը (հնարավոր է նաև որոշ բժիշկներ)՝ խախտելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 19-րդ հոդվածի(Ե)՝ «ապահովել բժշկի օգնությանը դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիությունը» և 19.3-րդ hոդվածի(7)՝ «պահպանել բժշկական գաղտնիքը» կետերը:
Նշենք, որ վերոնշյալ խախտումները քրեորեն պատժելի է, իսկ «Բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները» կարող է տրամադրվել միայն դատարանի (դատավորի), դատախազության, նախաքննության, հետաքննության, ինչպես նաև այլ իրավասու մարմինների պահանջով՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար խմբագրությունը գրավոր հարցում է ուղարկել կենտրոնի սեփականատեր և գլխավոր բժիշկ Հարություն Միքայելյանին, ով սակայն, կրկին խուսափել է պարզաբանում տրամադրելուց:
Սույն տեղեկատվությունը MAMUL.am լրատվականի խմբագրությունն ուղարկել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղից մեզ տեղեկացրել են, որ հարցի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր:
Տեղեկացնում ենք մեր ընթերցողին, որ MAMUL.am-ը հետևելու է գործի ընթացքին և առաջիկայում կտրվի հավելյալ տեղեկատվություն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե դուք օգտվել եք բժշկական այս, կամ այլ կենտրոնի ծառայություններից, ունեք դժգոհություններ, կամ ականատես եք նման միջադեպերի, կարող եք զանգահարել մեր խմբագրություն կամ գրել նամակ:
Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունն ապահովված է:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
212Երեկ, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
31505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
58904.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
31404.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
29904.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
74130.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
72430.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
84028.10.2026, 15:06