Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

ԱԳՆ խոսնակը՝ ձերբակալվածների փոխանակման գործընթացի մասին

ԱԳՆ խոսնակը՝ ձերբակալվածների փոխանակման գործընթացի մասին
767
Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 16:45

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օժանդակությամբ, միմյանց մեկական ձերբակալվածի են փոխանակել:

Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ վերոնշյալ փոխանակումը

«բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ:

«Այստեղ խոսքը չի գնում փոխանակման մասին, քանի որ Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին վերադարձնում է Ադրբեջան առանց որևէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա...: Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը:

Մենք ի գիտություն ենք ընդունել նաև Ադրբեջանի որոշումը ազատ արձակելու 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին և ԿԽՄԿ հետ մեկտեղ կազմակերպել ենք նրա հայրենադարձությունը»,-ասել է խոսնակը: