Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Մեղրին իսկապես դրախտ է՝ թե՛ իր բնությամբ, թե՛ մարդկանցով». Արմեն Սարգսյանի ջերմ լուսանկարները

«Մեղրին իսկապես դրախտ է՝ թե՛ իր բնությամբ, թե՛ մարդկանցով». Արմեն Սարգսյանի ջերմ լուսանկարները
1077
Շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ., 10:30

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում է:

Արմեն Սարգսյանն այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ), ծանոթացել ստեղծված ենթակառուցվածքներին ու պայմաններին։

ՀՀ ղեկավարն այցելել է նաև Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոն: Նա շրջայց է կատարել բուժհաստատությունում, ծանոթացել առկա պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, հետաքրքրվել կենտրոնի հագեցվածությամբ և խնդիրներով։

«Տպավորված եմ, որ այստեղ ժամանակակից հիվանդանոց կա, որտեղ հոյակապ մարդիկ են աշխատում։ Մեղրին իսկապես դրախտ է՝ թե՛ իր բնությամբ, թե՛ մարդկանցով։ Հանրապետության նախագահի պաշտոնում սա իմ առաջին այցն է Մեղրի, բայց իհարկե վերջինը չէ, շուտով նորից կգամ»,-պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է նախագահը։

Արմեն Սարգսյանն այցելել է նաև Մեղրիի Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցի։

Մեղրիում ՀՀ նախագահին բացառիկ ջերմությամբ են դիմավորել երեխաները: ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել այդ հանդիպումից: