Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ
484
Շաբաթ, 06 հուլիսի, 2019 թ., 14:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։

Վարչապետի աշխատակազմից տեղեկանում ենք, որ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը և ԵՏՄ արտաքին տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր։