Վարչապետի որոշմամբ փոխմարզպետն ազատվել է աշխատանքից
391 Չորեքշաբթի, 31 հուլիսի, 2019 թ., 13:25 Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ ՀՀ վարչապետը որոշել է Ռազմիկ Տոնոյանին ազատել Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Տ. Ավինյանը: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ միջադեպ էր տեղի ունեցել Տոնոյանի մասնակցությամբ: Ապրիլի 27-ին նա ահազանգել էր ոստիկանության Եղեգնաձորի բաժին ու հայտնել, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ 56-ամյա Սերգեյ Բագրատյանը (ԲՀԿ-ական պատգամավոր) և Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել: |
Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկները
119Երեկ, 18:54Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
25025.04.2024, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
35024.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
62624.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
29724.04.2024, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
31824.04.2024, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
25124.04.2024, 01:30Տեղադրվել է առաջին սահմանային սյունը
27623.04.2024, 16:18