ԱԱԾ-ն հափշտակության նոր դեպք է բացահայտել ՊՆ-ում
![]() 1094 Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ., 13:25 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, մատակարար կազմակերպության հետ գալով հանցավոր համաձայնության, ուռճացված գնով կնքել են մատակարարման պայմանագիր, որի հիման վրա այդ ընկերությանն ապրանքատեսակի իրական շուկայական արժեքի փոխարեն փոխանցել են 21 մլն 700 հզր ՀՀ դրամով ավել գումար, որի արդյունքում առանձնապես խոշոր չափերով նշված գումարը վատնվել է: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: |

Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանության համար մեղադրվող եղբայրներին (տեսանյութ)
14516:06
ՀՀ ԱԳ նախարարի և պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հանդիպումը
213Երեկ, 21:24
Արարատ Միրզոյանը հանդիպել է Կայա Կալասի հետ (տեսանյութ)
232Երեկ, 17:18
«Սպանությունը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է»․ ՔԿ
377Երեկ, 11:36
ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 23 հարց
31413.04.2026, 17:00
«Այս քայլը ոտնձգություն է Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ»․ Մայր Աթոռ
33613.04.2026, 15:54
«Արցախի էջը փակված չէ»․ Աշոտ Դանիելյան
51812.04.2026, 00:18
«Ոստիկանության գվարդիայի ավտոբուսը չի ուղեկցել վարչապետի շարասյանը». ՔԿ
58311.04.2026, 14:54
