«Երբ համակարգը չի աշխատում, սենց ճգնաժամեր անընդհատ առաջանալու են». Սուրեն Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանի հարցով մնում եմ նախկին կարծիքիս, որ նրան ավելի շատ են ուշադրություն դարձնում, քան արժանի ա։ Երկու ասպեկտ կա էս հարցում, որ էական են։ Առաջինը՝ որ ամեն ինչ էս երկրում անձնավորված ա, այսինքն՝ շատերի կարծիքով եթե ոմն մեկը բանտ չնստեց, ուրեմն երկիրը կործանվում ա։ Ինստիտուցիա, բան՝ հեչ, էլի։ Երկրի զարգացումն ու անկումը կախված ա նրանից, թե էդ մեկը նստելու ա, թե ազատության մեջ հայտնվի։ Եվ երկրորդը՝ մենք ապրում ենք երկրում, որտեղ իրավական միտքը էդ մի անձին դատելու, պաշտպանելու, արդարացնելու ունակ չի։ Քրեական գործ կա, որ իրավական համակարգը ճկռում ա, բայց լուծումը չի գտնում։ Դեռ էդքան չենք զարգացել։
Սրանք իրականում ավելի կարևոր ու տխրեցնող արձանագրումներ են, քան հանցագործի չնստելու հանգամանքը։ Երբ համակարգը չի աշխատում, էս մեկը կնստի, թե չէ, միևնույնն ա, սենց ճգնաժամեր անընդհատ առաջանալու են։ Իսկ Քոչարյանի ֆենոմենն ընդամենը սրում ա զգացողությունները»։

«Սա շարունակվող կապիտուլյացիա է»․ Ոսկան Սարգսյան
2917:36
«Սա բավական է՝ եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին». Տիգրան Աբրահամյան
5117:12
«Այս իշխանությունների մոտ ոչ միայն զիջումներն են միակողմանի, այլև՝ խաղաղությունն ու դրա խնամքը»․ Լիաննա Գասպարյան
5616:42
«Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում»․ Արտակ Զաքարյան
6116:24
«Թե՞ պլանավորել էիք գտնել ու առանց որևէ տեղեկատվության արտահանձնել»․ Ստելլա Հունանյան (տեսանյութ)
7315:54
«Եվ Սուրեն Պապիկյանը կստանա իր աշխատավարձը՝ զանազան հավելավճար-պարգևավճարներով»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
6715:48
«Ովքեր անհանգիստ են, որ Սերժ Սարգսյանը կարող է մեկնել, չի կարող, հանգիստ եղեք». Ամրամ Մակինյան (տեսանյութ)
6515:36
«Կայացած պետություններում ինքնիշխանության մասին չեն խոսում»․ Արա Պողոսյան
5915:30