«Սա ցինիզմի թագավորություն է»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ցինիզմի թագավորություն — այլ կերպ չես կարող անվանել այն, թե ինչպիսի մոլեռանդությամբ Փաշինյանի իշխանությունները մարդկանց հիմարի տեղ են դնում։
Ուրեմն՝ իրենք իրենց՝ սիրելի իշխանավորներին, աշխատավարձերը բարձրացրին միլիոնավոր դրամներով։
Օրինակ՝ վարչապետն այժմ ստանում է 2,6 միլիոն դրամ՝ նախկին 1,5 միլիոնի փոխարեն։
Նախարարները ստանում են 2 միլիոն դրամ՝ նախկին 965 հազար դրամի փոխարեն։
Պատգամավորները՝ 1,5 միլիոն դրամ՝ նախկին 845 հազարի փոխարեն։
Միջին հաշվով աշխատավարձերը բարձրացվել են մոտ 2,5 հազար դոլարով։
Եվ դրանից հետո, բուռն քննադատության ալիքի պայմաններում, դուրս եկան, հասկանում եք, ժողովրդի մոտ և մեծամտորեն հայտարարեցին, որ թոշակները բարձրացնում են… հազար դրամով՝ 2,7 դոլարով։
Ընդ որում, հպանցիկ կերպով նշեցին, որ թոշակները կրկին բարձրացնում են հենց թոշակառուների հաշվին՝ նրանց զրկելով իրենց իսկ սոցիալական փաթեթից՝ հարազատների հուղարկավորության համար նախատեսված ֆինանսական աջակցությունից (200 հազար դրամ)։
Զուգահեռաբար սոցիալական փաթեթից զրկեցին նաև պետական ծառայողներին։
Եվ սա այն պայմաններում, երբ գներն ու հարկերը խելահեղ տեմպերով աճում են։
Իսկապես, սա ինչ-որ ցինիզմի թագավորություն է։
Մտածեք. նրանք իրենց աշխատավարձերը բարձրացրին մոտ հազար անգամ ավելի, քան բարձրացրին թոշակները։
Հազար անգամ։
Թեև, իհարկե, ընտրություններն անցել են։ Հիմա, ըստ երևույթին, կարելի է մարդկանց վրայից վերջին էլ քերթել։
Իսկ ժողովուրդը… ժողովուրդը պարզապես վրդովվում ու զարմանում է։
Չնայած՝ ինչո՞ւ զարմանալ։ Իշխանությունները գործում են սեփական ժողովրդի և երկրի շահերի նկատմամբ ամբողջական «пофигизм»-ի տրամաբանությամբ»։

Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
6016:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
8316:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
7016:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
7815:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
8414:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
18114:37
«Արարատ համայնքի ավագանու որոշումն արտահայտո՞ւմ է բնակիչների կարծիքը»․ Օլեգ Դուլգարյան (լուսանկար)
8813:36
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարդու արժանապատվությունը ստորացնող, ծայրահեղ վատ վիճակ է»․ Անուշ Շահրամանյան
9313:06