Զոհրաբ Մնացականյանը՝ Վ. Պուտինի՝ Ռ. Քոչարյանին այցելելու հնարավորության մասին

«Այդ «եթե» կոնտեքստն ինձ որևէ կերպ չի հրապուրում մեկնաբանելու, թե եթե այնպես, ուրեմն ինչպես։ Մենք պատրաստվում ենք գագաթնաժողովին, և երկու կողմից կա հստակ նպատակ՝ խորացնելու առկա օրակարգը և հարաբերությունները». ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ի պատասխան այն հարցի, թե մտավախություն չունե՞ն, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը կարող է ցանկություն հայտնել այցելել կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին, և դա ի՞նչ կերպ կարող է ազդել դիվանագիտական հարաբերությունների վրա:
Նախարարն ասաց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերությունները բավական ամուր հիմքեր ունեն և չկա որևէ տարաձայնություն:
«Ունենք որոշ դատական, իրավական բնույթի գործընթացներ, սակայն միջպետական մակարդակով Հայաստանն ու Ռուսաստանը կարող են և ունակ են պահպանել այն կարևոր օրակարգը, որի հիմքում է մեր երկրների դաշնակցային հարաբերությունների խորացնելու նպատակը։ Հարցերի փոխկապակցվածություն որևէ կերպ գոյություն չունի և չի կարող ունենալ»,- նկատեց արտգործնախարարը։ Նա համոզմունք հայտնեց, որ հոկտեմբերի 1-ի ԵԱՏՄ գագաթնաժողովը լինելու է արդյունավետ, և դրանից շահելու են նաև հայ-ռուսական հարաբերությունները:

«Արմենի հայրենիքն իր ղեկավարը հռչակել է Ադրբեջան»․ Տիգրան Աբրահամյան
1110:00
«Հայ գերիների հետ կապված քննարկում եղե՞լ է»․ լրագրողը՝ Քրիստիննե Գրիգորյանին (տեսանյութ)
3009:42
«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2809:36
Լավրովը ժամանել է Նյու Յորք (տեսանյութ)
6509:24
«Իրանի ռմբակոծումը չի հանգեցնի երկրում իշխանափոխության»․ Մակրոն
10109:19
«TRIPP նախագիծը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5009:12
«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
10103:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուարդ Շարմազանով
11801:06