Երեքշաբթի, 22 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան

«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
41
Այսօր, 21:54

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանում մեկնարկել են «Power of Unity–2026» («Միասնության ուժ–2026») անունը կրող մասշտաբային զորավարժություններ։ Մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի ու Ուզբեկստանի զինված ուժերը։
Զորավարժությունները տեղի են ունենում Արցախում, Նախիջևանում և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում։ Այսինքն՝ Հայաստանի սահմանների անմիջական հարևանությամբ, թե՛ արևմուտքից, թե՛ արևելիքց։ Զորավարժությունները պարզապես մեկ զորավարժարանում անցկացվող ցամաքային վարժանք չէ․ այն ներառում է ցամաքային, օդային, ծովային և անօդաչու միջոցներ։
Իսկ այդ ընթացքում Հայաստանում «գեներալիսիմուս» Պապիկյան Սուրենին զորամասում դիմավորում է սպորտային համազգեստով մարդը»։