«ՍԴ որոշումից նշանակում է, որ կալանավորումն առհասարակ չէր կարող կիրառվել, և Ռոբերտ Քոչարյանն անհապաղ պետք է լինի ազատության մեջ». Ռ. Քոչարյանի պաշտպանական խումբ
![]() 412 Շաբաթ, 07 սեպտեմբերի, 2019 թ., 13:35 Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Միջնորդությունները վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելուն։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 7-ին Հայկ Ալումյանն ու Արամ Վարդևանյանը հանդես են եկել մամուլիս ասուլիսով: Ըստ Հ. Ալումյանի՝ ՍԴ որոշման իրավական դիրքորոշումից հետևում է, որ առ այս պահը Քոչարյանը կալանքի տակ է գտնվել ապօրինաբար, ապօրինի է նաև քրեական հետապնդումը: «ՍԴ-ն արձանագրել է, որ չկա մի մարմին և ընթացակարգ, որից կարելի կլինի հետևության գալ, որ պաշտոնաթող նախագահին որևէ քրեական գործով վերագրվող գործողությունները բխում են նրա կարգավիճակից, կամ ոչ: Ուստի՝ եթե չկա այդ մարմինը, որը կարող է այդ հարցին պատասխան տալ, ուրեմն՝ չի կարող օրինական լինել որևէ դատարանի որոշում, որտեղ ասված լինի՝ Ռ. Քոչարյանի կարգավիճակից չի բխել այն, ինչ նրան այսօր վերագրվում է»,- հայտարարեց փաստաբանը: Պաշտպանական խմբի մյուս անդամը՝ Ա. Վարդևանյանն էլ նշեց, որ 2-րդ նախագահը չէր կարող կարող կալանավորվել, ավելին՝ որպես մեղադրյալ չէր կարող ներգրավվել: «Քրեադատավարական օրենսգիրքը» դրա համար հստակ կառուցակարգեր չի նախատեսել: «Օրենսդրական բացն այն աստիճանի է, որ նման կարգավիճակով օժտված անձի նկատմամբ չի կարող նման գործողություն լինել»: Նա մեջբերեց որոշման 22-րդ էջի հատվածը. «Հաշվի առնելով Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի ընդհանուր բնույթը և Օրենսգրքի 35-րդ հոդվածում օրենսդրական բացի առկայությունը՝ դատական պրակտիկան չէր կարող ապահովել այդ դրույթի կիրառումը՝ Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ՝ նկատի ունենալով նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակի առանձնահատկությունները և դրանով պայմանավորված՝ անձեռնմխելիության բովանդակային տարբերությունները, ինչն անհնար էր բացահայտել հստակ ամրագրված և տարբերակված պոզիտիվ-իրավական ձևակերպումների բացակայության պայմաններում»: Ըստ փաստաբանի՝ սա նշանակում է, որ առհասարակ կալանավորումը չէր կարող կիրառվել և որ ՍԴ-ն արձանագրում է, որ 35-րդ հովածի հետ կապված քննարկելու հարց չկա, որովհետև 35-րդ հոդվածի բացն այն աստիճան մեծ է, որ այստեղ հարց չի առաջանում, քանի որ չկան նորմատիվային կարգավորումներ: Ա. Վարդևանյանը պնդեց, որ օրենսդրական բացի մասին նշել են ոչ միայն փաստաբանները, այլև Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը, որն անցյալ տարվա նոյեմբերի 15-ին առաջարկել էր դիմել ՍԴ: ՍԴ-ին դիմելու անհրաժեշտության մասին տևական ժամանակ խոսվում էր, սակայն դա համառորեն չէր արվում: Փաստաբանը մեջբերեց իր գործընկեր Վլադիմիր Վարդանյանի գնահատականը, որով նա ՍԴ որոշումը համեմատել է ՄԻԵԴ որոշման հետ: Պաշտպանական խմբի անդամ Ա. Վարդևանյանը հայտարարեց. ««Երևան» կենտրոն քրեակատարողական հիմնարկում գործառույթային անձեռնմխելիությամբ երաշխավորված, Սահմանադրության ուժով պաշտպանված, որևէ կերպ չհաղթահարված անձ է պահվում: Սա նշանակում է, որ կա իրավունքի և սահմանադրական պահանջի կոպտագույն խախտում, քանի որ անձեռնմխելիություն բառը և քրեակատարողական հիմնարկը միմյանց բացառում են: Եվ ես հիմա վստահորեն կարող եմ պնդել, որ Սահմանադրության 27-րդ հոդվածի խախտումն առավել քան հստակ է, և Ռոբերտ Քոչարյանը անհապաղ պետք է լինի ազատության մեջ»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
