Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Նազելի Բաղդասարյանի և Տարոն Չախոյանի դեմ
![]() 199 Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ., 09:54 «Հետք»-ը գրում է. «Գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ։ Նրանցից յուրաքանչյուրից պահանջում է հրապարակային հերքել զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև՝ վճարել 9 մլն դրամ դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Նազելի Բաղդասարյանը 2025թ. հունիսի 17-ին և 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանն ինքնակոչ սրբադասված է (Մայր Աթոռում նրա նկարի առկայության պատճառով), որն այլ երկրից ստացված հրահանգով խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական կյանքին՝ ՀՀ-ն ծայրագավառ դարձնելու և պետականության դեմ մարտնչելու նպատակով։ Վարչապետի մամուլի խոսնակը նաև հրապարակել է մի նկար, որում պատկերված է եղել նաև Սամվել Կարապետյանը՝ նկատի ունենալով ՀՀ ինքնիշխանության դեմ պայքարող խմբին։ Սամվել Կարապետյանը նշված տեղեկությունները համարում է զրպարտություն։ Բացի այդ, ըստ Ս. Կարապետյանի, Ն. Բաղդասարյանը նաև վիրավորել է իրեն, ինչի համար պահանջում է հրապարակային ներողություն խնդրել։ Ինչ վերաբերում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին, ապա վերջինս 2025թ. հունիսի 17-ին, 18-ին, 21-ին և հուլիսի 1-ին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանը հանդիսանում է գործակալ, որ Հայաստան նրա այցը կապված է, այսպես ասված, «գործուղման» և հրապարակումներում նշված հանգամանքների հետ։ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի հանդեպ Սամվել Կարապետյանի վերաբերմունքի հետևանքով ՀՀ-ում էներգետիկ ճգնաժամ է և այլն։ Գործարարն այդ տեղեկությունները համարում է զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար պահանջում է ներողություն խնդրել: Սամվել Կարապետյանը վիրավորական է համարել նաև Չախոյանի մի քանի արտահայտություններ, որի համար պահանջում է հրապարակային ներողություն խնդրել: Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը 2025թ. հունիսի 19-ին վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» և «Առաջին» լրատվական-վերլուծական (1in TV) ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում, ինչպես նաև օրեր անց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանն իր հայտարարությամբ փորձել է ոչ թե պաշտպանել Հայ առաքելական եկեղեցին, այլ այդ պատրվակով նախատեսել է ՀՀ-ում զբաղվել քաղաքականությամբ՝ այլ ուժերի կառավարմամբ և գործակալական նպատակով՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Ս. Կարապետյանը սա համարել է զրպարտչական, սուտ և անհիմն»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |
«Անձը, 44-օրյա պատերազմի հետևանքներն օգտագործելով, մի խումբ անձանց ենթարկել է առցանց թրաֆիքինգի». Տիգրան Կիրակոսյան (տեսանյութ)
5115:30Ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12714:27«Բա ձեզ ո՞վ է տուգանելու, որ տրանսպորտն այս խայտառակ վիճակում է». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
16813:24Բերման են ենթարկվել «Սրբազան պայքար»-ի՝ խաղաղ ակցիա իրականացնող աջակիցները
16113:06Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել քննիչին (լուսանկար)
11213:00«Դատարանի դիմացի հատվածն է. ամոթ ու խայտառակություն». Մանուշ Եսայան
12512:54«ՔԿՀ-ի աշխատակցին ասացի՝ բալիկս սոված է, ուտելու բան ունե՞ք, պատասխանեց՝ զանգիր ամուսնուդ, թող բերի». Լիանա Հարությունյան (տեսանյութ)
12912:30Լիանա Հարությունյանը պատմում է 8 ամսական երեխայի հետ կալանավայրում անցկացրած օրերի մասին (տեսանյութ)
19311:54