Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է «Իստիգալ», «ՊԿ» և «ՍՎԴ» զինատեսակներից
![]() 1093 Չորեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2019 թ., 19:00 Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սույն թվականի սեպտեմբերի 9-11-ն ընկած ժամանակահատվածում 43 անգամ խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի և Արցախի հետ շփման գծի տարբեր ուղղություններով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյանը: Ադրբեջանական հենակետերից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից՝ այդ թվում «Իստիգալ», «ՊԿ» և «ՍՎԴ» զինատեսակներից 23 անգամ գնդակոծվել են Տավուշի մարզի Այգեպար, Բարեկամավան, Արարատի մարզի Երասխավան, Պարույր Սևակ, Զանգակատուն, Վայոց Ձորի մարզի Արենի, Չիվա, Գեղարքունիքի մարզի Վահան բնակավայրերի մոտակայքում գտնվող ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերը: Ադրբեջանի զինված ուժերի կողմից 20 անգամ գնդակոծվել են նաև Արցախի ԶՈՒ Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջանների մարտական դիրքերը: Հայկական զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: |

Անհայտ անձինք Գերմանիայում բանկի պահոցից գողացել են մոտ 30 միլիոն եվրոյի թանկարժեք իրար
427Երեկ, 20:06
Խոշոր հրդեհ՝ Սարի թաղում (տեսանյութ)
242Երեկ, 15:24
Մայրը պարբերաբար ծեծել է 5 տարեկան տղային
313Երեկ, 13:18
ՀԱՄԱՍ-ը հաստատել է Գազայի առաջնորդի մահը
93629.12.2025, 22:24
«Զոհվածներից մեկը պատրաստվում էր ամուսնանալ, մյուսը 3 երեխաների հայր էր»․ Սեյրան Ոսկանյան (տեսանյութ)
57829.12.2025, 16:00
Մեքսիկայում գնացքը դուրս է եկել ռելսերից. կա 13 զոհ, 98 վիրավոր (տեսանյութ)
83429.12.2025, 11:40
Երեկվա ավտովթարի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի 23-ամյա որդին է
30529.12.2025, 10:48
Հրդեհ է բռնկվել «Գարաժ մոլ»-ում
28629.12.2025, 10:18
